ԿԻՆ: Հիվանդություններ
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում է 32-ամյա Տանյան: Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:
Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:
Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:
Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են
2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի 278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009 թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:
Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15 տարի: Միայն 5%-ի մոտ է, որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:
«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով
Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:
Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:
Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով 60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:
Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:
Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:
Վիճակը մարզերում
Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:
Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում` 37 դեպք 100.000 բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում` 6 դեպք, 2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:
Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից
Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի 120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:
Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում է նա:

Մեդ-Պրակտիկ
13.06.2015
Հարկերի Arevik, բարև Ձեզ: Հորմոնալ հակաբեղմնավորիչի ընտրությունը խիստ անհատական է, կախված օրգանիզմի առանձնահատկություններից, հորմոնալ վիճակից, ուղեկցող հիվանդություններից և այլն: Հորմոնալ հակաբեղմնավորիչները նշանակվում են միայն գինեկոլոգի կողմից և նրա հսկողության տակ:




Ani
12.06.2015




Մեդ-Պրակտիկ
11.06.2015
Հարգելի Amalya, բարև Ձեզ: Եթե բուժումն ուղղված է եղել դաշտանային ֆունկցիայի կարգավորմանը, ապա այո կարող է սկսվող դաշտանի նշան լինել:




Մեդ-Պրակտիկ
11.06.2015
Հարգելի Eva, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը հարցին ուշ պատասխանելու համար: Հավանաբար բժիշկը ի նկատի է ունեցել, որ հղիության 6-րդ շաբաթում պտղի չափերը չեն համապատասխանում նորմային, որի համար և նշանակվել է համապատասխան դեղորայք: Դա չի նշանակում, որ անպայման կկորցնեք երեխային: Բուժում ստանալուց հետո, նշված ժամկետում հարկավոր է նորից անցնել ՈՒՁՀ հետազոտություն: Դուք նշել եք նաև դեղին մարմնի մասին, խնդրում եմ մանրամասնեք, հարցից անհասկանալի է ինչ ի նկատի ունեք:




Marine
11.06.2015




Anahit
10.06.2015




Anahit-
08.06.2015




Anna...
08.06.2015




lusine
07.06.2015




ՆԵԼԼԻ
05.06.2015




eva
05.06.2015




Arevik
04.06.2015




Մեդ-Պրակտիկ
02.06.2015
Հարգելի Լիլիթ, բարև Ձեզ: Հեշտոցի քսուքը ցանկալի է հանձնել դաշտանային ցիկլինի 4-5 օրերի ընթացքում, ոչ հաճախ նաև դաշտանից անմիջապես առաջ: Այո հնարավոր է, որ դաշտանից առաջ և հետո հանձնած քսուքների պատասխաններն ունենան որոշ տարբերություններ, սակայն ոչ էական:




Eva
02.06.2015




Amalya
02.06.2015




Մեդ-Պրակտիկ
26.05.2015
Հարգելի Anush, բարև Ձեզ: Ձեր դեպքում կարևոր է ձվարանի կիստայի տեսակը, ֆոլիկուլյար կամ դեղին մարմնի կիստայի դեպքում, որոնք այլ կերպ կոչվում են ֆունկցիոնալ կսիտաներ, կոնսերվատիվ բուժումն արդյունավետ է, սակայն դերմոիդ կիստաների դեպքում բուժման միակ տարբերակը վիրահատական միջամտությունն է: Քանի որ ՈՒՁՀ հետազոտությամբ կիստայի տեսակը պարզել հնարավոր չէ, սկսվում է դեղորայքային բուժում, որի անարդյունավետության դեպքում, նոր որոշվում է, կարիք կա վիրահատական միջամտության. թե ոչ: Եթե կիստան դերմոիդ է, այն դեղորայքով չի բուժվի, և քանի որ կարող է ճնշել ձվարանի հյուսվածքին կարող է առաջանալ նաև դաշտանի խանգարում, որը միայն դեղորայքային բուժմամբ դժվար թե վերականգնվի: Ֆունկցիոնալ կիստաների դեպքում բուժումը երկարատև է, և բուժման ընթացքում հարկավոր է անընդհատ ՈՒՁՀ հսկողություն, պարզելու համար կա դրական դինամիկա, թե ոչ: Եթե կիստան ֆունկցիոնալ է դեղորայքային բուժման ֆոնի վրա այն չափերով կփոքրանա և դաշտանային ֆունկցիան կվերականգնվի, եթե ոչ առաջին, ապա երկրորդ ամսվա ընթացքում: Քանի որ երկար ժամանակ ունեցել եք դաշտանի խանգարում, հաջորդ դաշտանի օրը դեղորայքային բուժումից հետո, կարող է չհամընկնել նախկին օրվա հետ: Դեղորայքային բուժման նշանակված կուրսն ընդունելուց հետո, անկախ նրանից դաշտանը վերականգնվել է թե, ոչ հարկավոր է նորից դիմել գինեկոլոգի և անցնել ՈՒՁՀ, պարզելու համար կա դրական դինամիա, թե ոչ:




Լիլիթ
25.05.2015




Մեդ-Պրակտիկ
22.05.2015
Հարգելի Gaya, բարև Ձեզ: Վեց ամիս կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում, հղիության բացակայությունը անհանգստացնող չէ: Ինչ վերաբերում է դաշտանային ցիկլին, ցիկլի տատանումը 3-4 օր-ով շեղում չի համարվում: Բոլոր դեպքերում գինեկոլոգի հսկողությունը ցանկալի է:




anush
22.05.2015




Amalya
20.05.2015




Մեդ-Պրակտիկ
19.05.2015
Հարգելի Amalya, բարև Ձեզ: Կանդիդոզը հարուցվում է Կանդիդա կոչվող խմորասնկով, որը հեշտոցի նորմալ միկրոֆլորայի մաս է կազմում: Միկրոֆլորայի խախտման հետևանքով հեշտոցում սկսում են բազմանալ սնկերը: Հեշտոցի կանդիդոզը շատ ավելի հաճախ է հանդիպում, քան այլ սեռական օրգաննների սնկային ախտահարումները: Սեռական օրգանների բորբոքումների դեպքում դաշտանային ֆունկցիայի խանգարում կառաջանա, եթե բորբոքմա օջախը կամ ինֆեկցիան ձվարաններում կամ արգանդի խոռոչում են: Սնկային կոլպիտի դեպքում դաշտանի ֆունկցիայի խանգարում չի կարող լինել: Հնարավոր է Ձեզ մոտ կա հորմոնալ խանգարում, հարկավոր է հետազոտվել: Այո կա դաշտանային ֆունկցիան կարգավորող դեղորայք, որը նշանակվում է միայն գինեկոլգի կողմից, համապատասխան հետազոտություններից հետո:




Մեդ-Պրակտիկ
18.05.2015
Հարգելի M.A, բարև Ձեզ: Եթե նկատում եք ալերգիա, հատկապես եթե գիտեք կոնկրետ ինչից է ալերգիան, հարկավոր է դադարեցնել ալերգենի հետ շփումը: Եթե ալերգիան սննդային է, բացառեք Ձեր սննդակարգից տվյալ սննդատեսակը, եթե ալերգիա առաջացնում են շրջապատի որոշ գործոններ, խուսափեք դրանց հետ շփումից: Հակաալերգիկ դեղորայքի ընդունումը հղիության ընթացքում, հատկապես առաջին եռամսյակում ցանկալի չէ, դրանք կարող են ազդել պտղի նորմալ զարգացման վրա, ծայրահեղ դեպքում նշանակվում են միայն ալերգոլոգի կողմից: Եթե կնկատեք, որ ալերգիան սրվում է հարկավոր է անպայման դիմել ալերգոլոգի:




Մեդ-Պրակտիկ
18.05.2015
Հարգելի gaxnik e, բարև Ձեզ: Ձեր հարցն անհասկանալի է, նկատի ունեք, դաշտան սովորաբար տեսնում եիք 4 օր, բայց վերջին ժամանակները 3 օր եք տեսնու°մ, դա անհանգստանալու առիթ չէ: Ինչ վերաբերում է շատ ուտելուն, դա ևս խնդիր չէ, եթե այլ ախտանիշներ չեն ուղեկցում, օրինակ սրտխառնոց, գլխապտույտ, քաշի նվազում և այլն: Խնդրում եմ ավել հստակ գրել, կփորձենք օգնել Ձեզ;




Մեդ-Պրակտիկ
17.05.2015
Հարգելի Alla, բարև Ձեզ: Ֆոլիկուլյար կիստաներն առաջանում են հորմոնալ խանգարումների հետևանքով, քանի որ դաշտանային ֆունկցիան ունի կարգավորման մի քանի մակարդակներ, ասել թէ խանգարումը կոնկրետ որ մակարդակում է խանգարումը, նաև թե կոնկրետ որ հորմոնի քանակն է խախտված դժվար է ասել: Դա որոշվում է մանրամասն հավաքված անամնեզի և լաբորատոր քննությունների արդյունքում: Նման դեպքերում ճիշտ դեղորայքային բուժումը դրական էֆեկտ է տալիս: Հետագայում կիստայի կրկնվելու կամ դաշտանային ֆունկցիայի խանգարման համար հստակ ոչինչ ասել հնարավոր չէ: Հնարավոր է, որ այն չկրկնվի, հնարավոր է նաև, որ ռեցիդիվներ լինեն: Հարկավոր է անընդհատ լինել բժշկի հսկողության տակ և հետևականորեն կատարել բոլոր ցուցումները:




Gaya
17.05.2015




Alla
16.05.2015




Մեդ-Պրակտիկ
15.05.2015
Հարգելի ANaida, բարև Ձեզ: Ֆունկցիոնալ կիստայի կամ այլ կերպ ֆոլիկուլյար կիստայի առկայությունը վկայում է, որ ձվարանում ձվազատում տեղի չի ունենում, հետևաբար բեղմնավորում ևս չի լինի: Ֆոլիկուլյար կիստան առաջանում է հորմոնալ խանգարումների հետևանքով, հորմոնալ ֆոնը կարգավորելուց հետո դրանք սովորաբար ինքնուրույն ներծծվում է: Քանի որ արդեն սկսել եք բուժումը, հատկապես, եթե կա դրական դինամիկա, անհանգստանալու կարիք չկա, համապատասխան բուժումից հետո ձվարանների չափերը կվերադառնան իրենց սովորական չափին, ինչպես նաև կիստաները կներծծվեն: Ֆոլիկուլյար կիստայի դեպքում երբեմն կարող է առաջանալ կիստայի ոտիկի ոլորում, որը վիրահատական բուժում է պահանջում: Սակայն կիստայի փոքր չափերի դեպքում հավանականությունն ավելի քիչ է:




Մեդ-Պրակտիկ
15.05.2015
Հարգելի Hranush, բարև Ձեզ: Եթե հաջորդ հղիությունն ընթանում է առանց խնդիրների և արգանդի սպիիի անլիարժեքություն չի լինում, ապա ծննդաբերություն բնական ճանապարհով հնարավոր է: Ամեն ինչ կախված է հղիության, հետո նաև ծննդաբերության ընթացքից:




M..A
13.05.2015




Amalya
13.05.2015




Կարդացեք նաև

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն